Շարունակվում են Բազումի մոտ ձնահյուսի պատճառով փակված ճանապարհի մաքրման աշխատանքները
Շարունակվում են ձնահյուսի պատճառով փակված Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածի մաքրման աշխատանքները։
Ինչպես տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից, ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են ինչպես տարածաշրջանի ճանապարհները սպասարկող, այնպես էլ այլ կազմակերպությունների տեխնիկական միջոցներ։
«Իրականացվող աշխատանքներին տեղում հետևում է Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։
Ձնահյուսի հետևանքով փակված ավտոճանապարհը մարդատար տրանսպորտային միջոցները կարող են շրջանցել Ստեփանավան-Յաղդան-Օձուն ճանապարհահատվածով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։
Կարծիքներ