Մանրամասներ Երևանում, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում ուժգին քամու հասցրած վնասներից

Մանրամասներ Երևանում, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում ուժգին քամու հասցրած վնասներից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ ժամը 10։26-11։50-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով ՀՀ մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ, մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Արարատի մարզի Նարեկ գյուղում, Վայոց ձորի մարզի Վայք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Գետամեջ, Մայակովսկի, Քանաքեռավան և Նոր Գեղի գյուղերում։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։

ԱԻՆ-ից հայտնում են՝ ժամը 11։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղու թիվ 50/8 հասցեի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառը ընկել է ավտոմեքենաների վրա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը ընկել է «ՀԿԽԸ Գրացիա միջազգային վերականգնողական կենտրոն» ՍՊԸ-ի պարսպի վրա (վնասվել է մոտ 4 քմ հատված), մոտակայքում կայանած Mercedes Benz E-200 (վարորդ՝ Հ․ Բ․) և Nissan Teana (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշների ավտոմեքենաների վրա․ վերջիններս նույնպես վնասվել են։

Փրկարարները ծառը հեռացրել են տարածքից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում