Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի. shamshyan.com

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Պոտոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 24-25 տարեկան երիտասարդի դի։  Դավիթաշենի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ հայտնաբերվածը Երևանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Ս-ն է։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում