Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահամնադրության օրվա առթիվ:  Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը. 

«Մեր երկրի Մայր օրենքով սահմանադիրը` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, անփոփոխելիորեն սահմանել է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին:

Արժեքները, որոնք ընկած են այս ձևակերպումների հիմքում, մարմնավորում են մեր ժողովրդի դարավոր նվիրական երազանքներն ու իղձերը, ազատության համար մղած պայքարը։

Այժմ, դաժան փորձություններից և արհավիրքներից հետո մեր ժողովուրդն իրավունք և ինչ֊որ իմաստով նաև պարտավորություն ունի վերածնվելու և կրկին կառուցելու իր երջանիկ ապագան, ապացուցելու, որ այդ արժեքները սրբազան են, անքննելի և անսակարկելի, իսկ մեր պետականության ընթացքը` անկասելի։

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում