Վայոց ձորի մարզպետարանում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

 Վայոց ձորի մարզպետարանում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում հոկտեմբերի 20-ին մարզպետ Արարատ Գրիգորյանի ղեկավարությամբ անցկացվել է «Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը Հեր-Հերի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։

  Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ նշանակվել էր Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Սարգսյանը:

  Միջոցառման շրջանակներում մշակված սցենարի համաձայն փլուզվել է Վայոց ձորի մարզում գտնվող Հեր-Հերի ջրամբարի պատվարը, և անհրաժեշտ է անհապաղ իրականացնել բնակչության իրազեկման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների համակարգում:

  Առավել բարդ իրավիճակ էր սպառնում Վայք, Մալիշկա, մասնակիորեն նաև Արենի համայնքներին: Ճշգրտվել են ջրածածկման վտանգի տակ հայտնվող կազմակերպությունների, շենքերի, շինությունների ցուցակները, բնակչության, աշխատողների և սովորողների թվաքանակները:

  Ուսումնավարժության հիմնական նպատակն էր ստուգել արտակարգ իրավիճակներում պատասխանատու մարմինների պատրաստվածության մակարդակը, համապատասխան պլանների ճշգրտությունը, այլ մարզերի հետ աշխատանքների համակարգումը և բնակչության պաշտպանության կազմակերպման գործում պետական կառավարման համակարգի տարածքային կառույցների դերը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում