Վրաստանում ուսումնամարզական հավաք է անցկացնում ՀՀ ձյուդոյի հավաքականը

Վրաստանում ուսումնամարզական հավաք է անցկացնում ՀՀ ձյուդոյի հավաքականը

Արդեն մեկ շաբաթ  է,  որ  Վրաստանի Գորի քաղաքում  ուսումնամարզական հավաք  է անցկացնում  Հայաստանի ձյուդոյի  հավաքականը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ  թիմը  մարզումները կշարունակի մինչև  մարտի 24-ը: 

Այնուհետև մասնակիցներից հինգը ՝  Մարտին Բադալյանը / 60 կգ /, Դավիթ Աբրահամյանը , Ստյոպա  Դարբինյանը  / երկուսն էլ ՝ 66 կգ /, Արտակ Թորոսյանը և Անդրեաս  Հարությունյանը  / երկուսն էլ ՝ 73 կգ / կմեկնեն Աթենք և կներգրավվեն  մարտի 26-ին սկսվող Եվրոպայի երիտասարդ ձյուդոիստների գավաթի խաղարկությունում:  Ավարտից հետո  տղաները  կմնան մրցավայրում և կմասնակցեն մարզական  ճամբարի  եռօրյա պարապմունքներին:

ՀՀ  երիտասարդական թիմին  Աթենք կուղեկցի մարզիչ  Դավիթ  Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում