Բերանի խոռոչը կորոնավիրուսի տարածման գլխավոր աղբյուրն է․ գիտնականներ
Բերանի խոռոչը կորոնավիրուսի տարածման հիմնական աղբյուրն է, պնդում են ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականները։ Հետազոտության մեջ, որը հրապարակվել է medRxiv պորտալում, հաղորդվում է, որ հենց բերանի խոռոչը, այդ թվում՝ լեզուն, թքագեղձերը եւ նիշկները վիրուսի բազմացման ամենաբարենպաստ տեղերից մեկն են։
Գիտնականների խոսքով՝ կորոնավիրուսը թափանցում է թքագեղձերի խոռոչ, որտեղ վերարտադրվում է, իսկ թուքը կուլ տալիս ինֆեկցիան հայտնվում է աղեստամոքսային տրակտի մեջ։
Դրանից բացի, ըստ հետազոտողների, թուքը դառնում է մյուս մարդկանց վիրուսի փոխանցման հիմնական աղբյուրը հազալու, փռշտալու կամ խոսելու ժամանակ։
Կարծիքներ