«Արարատը» հավերժ կմնա իմ սրտում․ Դիմիտրի Լեգբո
Երևանի «Արարատի» և ֆիննական «Ինտեր» Տուրկու ակումբի միջև համաձայնություն է ձեռք բերվել իվուարցի պաշտպան Դիմիտրի Լեգբոյի տեղափոխության շուրջ:
Ֆուտբոլիստն իր խոսքն է ուղղել երևանյան թիմի երկրպագուներին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արարատի» բոլոր երկրպագուներին ջերմ ընդունելության և միասին անցկացրած գեղեցիկ պահերի համար: «Արարատը» հավերժ կմնա իմ սրտում: Ակումբին ամենալավ եմ մաղթում»,- Լեգբոյի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա Լեգբոն «Արարատին» էր միացել 2021 թվականի սեպտեմբերին: Նա բոլոր մրցաշարերում «Արարատի» կազմում 35 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Կարծիքներ