ԵՄ-ն առաջին անգամ առաջ է քաշել սեփական պաշտպանական- արդյունաբերական ռազմավարությունը
Եվրահանձնաժողովը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ներկայացրել են պատմության մեջ առաջին պաշտպանական-արդյունաբերական ռազմավարությունը Եվրամիության մակարդակով և միջոցներ են առաջարկել եվրոպական պաշտպանական արդյունաբերության ամրապնդման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵՀ-ի գործադիր փոխնախագահ Մարգրետ Վեստագերի հայտարարությունը:
«Այսօր մենք ընդունում ենք եվրոպական պաշտպանական-արդյունաբերական ռազմավարությունը և առաջարկություն ենք անում պաշտպանական արդյունաբերության եվրոպական ծրագրի վերաբերյալ: Մենք դա անում ենք, որպեսզի արձագանքենք եվրոպական անվտանգության պարադիգմի փոփոխություններին։ Մեր պաշտպանական ծախսերն ուղղվում են սպառազինության չափազանց շատ տարբեր համակարգերի, որոնք հիմնականում գնվում են ԵՄ-ի սահմաններից դուրս»,-հայտարարել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով ՝ պաշտպանական արդյունաբերության մեջ անդամ պետությունների և համաեվրոպական համատեղ ներդրումները թույլ կտան ճգնաժամին արձագանքելու ռեժիմից անցնել կառուցվածքային պաշտպանական պատրաստվածության ռեժիմի:
Կարծիքներ