ԱՄՆ-ի և Լիտվայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիևին օգնելու համար զենքի արտադրության ավելացումը

ԱՄՆ-ի և Լիտվայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիևին օգնելու համար զենքի արտադրության ավելացումը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա լիտվացի գործընկեր Արվիդաս Անուսաուսկասը երեքշաբթի Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են Կիևին աջակցելու համար ռազմական արտադրանքի ավելացման և ՆԱՏՕ-ի պաշարների համալրման հետ կապված հարցեր։ Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի գրավոր հայտարարության մեջ։

Օսթինը և Անուսաուսկասը քննարկել են «տարածաշրջանային և երկկողմանի հարցերի լայն շրջանակ, ներառյալ դաշինքում միասնության պահպանման կարևորությունը» և Ռուսաստանին հակազդելը։

Ռայդերի խոսքով՝ Անուսաուսկասը «ընդգծել է Լիտվայի հանձնառությունը՝ հետագայում ավելացնելու պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2,7%-ից ավելի պաշտպանական ոլորտն արդիականացնելու համար»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում