Իտալիայում արդարության հանրաքվեն ձախողվել է
Կիրակի օրը Իտալիայում անցկացված հանրաքվեն, որը ներառում էր միանգամից 5 հարց՝ կապված երկրի իրավական համակարգի մի շարք դրույթների վերացման հետ, չի հավաքել անհրաժեշտ քվորումը՝ ձայների 50%-ը։ Rai News 24 -ի հաղորդած էքզիթ փոլերի համաձայն, ընտրատեղամասերի փակման ժամանակ մասնակցությունը տատանվել է 19%-ից մինչև 23%:
Ինչպես այս առնչությամբ նշում են իտալական լրատվամիջոցները, կիրակի օրը կայացած հանրաքվեն կարող է դառնալ Իտալիայի պատմության մեջ ամենաանհաջողներից մեկը՝ ընտրողների մասնակցության առումով։
Քվեարկության դրված հարցերը հիմնականում տեխնիկական էին և վերաբերում էին դատավորների նշանակմանն ու իրավական ընթացակարգերին, այդ թվում՝ խափանման միջոցի կրճատմանը։ Հարցերից մեկը վերաբերում էր այսպես կոչված «Սևերինո» օրենքի չեղարկմանը, որն ընդունվել էր խորհրդարանի կողմից 2012թ. Այն ժամանակվա արդարադատության նախարար Պաոլա Սեվերինոյի անունը կրող օրենքը նախատեսում է վարչական կառույցներում մասնակցության և հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվածների ընտրովի պաշտոններում առաջադրելու անհնարինությունը։ Այսպիսով, դրա համաձայն՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով 2012 թվականին մեղավոր էր ճանաչվել իր Mediaset մեդիա ընկերությունում ֆինանսական խարդախությունների և կոռուպցիայի մեջ, կորցրել է սենատորի պաշտոնը։
Կարծիքներ