Ձերբակալվել է Լևոն Քոչարյանի ընկերը՝ Սերգեյ Ասատուրովը

Ձերբակալվել է Լևոն Քոչարյանի ընկերը՝ Սերգեյ Ասատուրովը

Ձերբակալվել է ընդդիմադիր ակտիվիստ Սերգեյ Ասատուրովը:

Տեղեկությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը վերջինիս ընկերն է: 

Սերգեյ Ասատուրովի ձերբակալման մասին առայժմ պաշտոնական տեղեկություն չի հաղորդվել:

Ըստ ընդդիմադիր վարքագիծ դրսևորող որոշ իրավապաշտպանների՝ ակտիվիստը ձերբակալվել է զանգվածային անկարգությունների մասնակցելու համար:

Նշենք, որ Սերգեյ Ասատուրովը և մի քանի այլ մարզված երիտասարդներ ընդդիմության կազմակերպած հանրահավաքների և երթերի ընթացքում մշտապես ուղեկցում են Լևոն Քոչարյանին՝ տպավորություն ստեղծելով, թե ապահովում են նրա անվտանգությունը: Իսկ ավելի վաղ Քոչարյանը հաստատել էր շրջանառվող տեղեկությունները, ըստ որոնց՝ Մոսկվայից իր ընկերները ժամանել են Երևան՝ իշխանության դեմ կազմակերպվող գործողություններին մասնակցելու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում