«Արմենիա» ավիաընկերությունը պարզաբանել է չվերթների հետ կապված խնդիրները
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով պարզաբանել է է, թե ինչու են չվերթներն ուշացել:
«Հարգելի՛ գործընկերներ և ուղևորներ, Արմենիա ավիաընկերության և մեր ամբողջ թիմի անունից ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարությունների համար:
Երեկ՝ երեկոյան 21:00-ից, մինչև այս պահը անդադար, մենք աշխատել և աշխատում ենք չվերթների հետ առաջացած խնդիրները լուծելու համար: Ստացվել է այնպես, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը շատ ավիաընկերություններում առաջացրել է օդանավերի սղություն` պայմանավորված եվրոպական պատժամիջոցներով: Շատ լիզինգատուներ ետ են կանչել իրենց օդանավերը:
«Արմենիա» ավիաընկերությունը իր 6 տարվա պատմության մեջ երբեք չի հրաժարվել իր պարտավորությունների կատարումից: Այսօրվա ուշացումները ևս բացառություն չեն: 06/08 NGT 930 չվերթը, որը նախատեսված էր 10:20-ին, արդեն մեկնել է Մոսկվա: Դեպի Հուրգադա NGT 1727/1728 չվերթը կմեկնարկի 01:00 Երևանի ժամանակով: Բոլոր ուղևորներին հասանելի փոխհատուցումները կատարվելու են, հյուրանոցները ապահովվելու են:
Շնորհակալություն ըմբռնման համար»,-գրել է նա:
Կարծիքներ