ԱՄՆ-ի վարչակազմում պարզաբանել են, թե ինչու է Բայդենը Զելենսկիի հետ խոսել միայն դեկտեմբերի 9-ին
Դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը պարզաբանել Է, թե ինչու Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի զրույցն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հետ կայացել ՌԴ - ԱՄՆ առցանց գագաթնաժողովից հետո միայն երկու օր անց:
Բայդենը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 7-ին բանակցություններ վարեցին տեսակապով, զրույցը տեւեց երկու ժամ: Գերիշխող թեման Է դարձել Ուկրաինայի շուրջն իրադրությունը: Հենց նույն օրը կայացել Է Բայդենի զրույցը եվրոպացի դաշինակիցների հետ, որոնց ԱՄՆ-ի նախագահն իրազեկել Է Պուտինի հետ զրույցի մասին: Զելենսկիի հետ Բայդենը հեռախոսով զրուցել Է դեկտեմբերի 9-ին: ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ղեկավարների այդ զրույցի արդյունքների վերաբերյալ կազմակերպվել Է հատուկ ճեպազրույց լրագրողների համար:
Այնտեղ Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցչուհուն հարցրել են, թե ինչու Է Զելենսկիի հետ զրույցը կայացել Պուտինի հետ զրույցից երկու օր հետո եւ Եվրոպայի ղեկավարների հետ բանակցություններից ավելի ուշ, եթե խոսքը «վերաբերում Է մի հարցի, որն այնպես անմիջականորեն վերաբերում Է Ուկրաինային»:
«Ինչ վերաբերում Է հաջորդականությանը, ապա նախագահն, անշուշտ, օրակարգում ունի շատ ուրիշ բաներ, այդ թվում ներքաղաքական հարցեր, ուղեւորություններ երկրում եւ այլ գործեր: Դուք գիտեք, որ եղել են մի ամբողջ շարք զանգեր եւ զրույցներ մի ամբողջ սպեկտր գործընկերների հետ»,- պատասխանել Է վարչակազմի ներկայացուցիչը:
Նա հիշեցրել Է, որ դեկտեմբերի 6-ին կայացել Է Զելենսկիի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցը: «Վերջին երկու օրը շարունակվել են քննարկումներն ուկրաինացիների, ինչպես նաեւ մեր եվոպացկի գործընկերների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ