Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները, քննարկել տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Ջիդդայում տեղի է ունեցել նաև Ադրբեջանի և Իրանի գլխավոր դիվանագետների հանդիպումը: Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի բանակցությունների օրակարգում ևս եղել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, զարգացումները իսրայելա-պաղեստինյան հակամարտության շրջանակում, ինչպես նաև երկկողմ գործակցության հեռանկարները:
Կարծիքներ