Մեծ Բրիտանիան կարող է մի քանի հարյուր զինվոր ուղարկել Ուկրաինայի հարևան երկրներ. The Times
Մեծ Բրիտանիան դիտարկում է Ուկրաինայի մերձակայքում գտնվող ՆԱՏՕ-ի երկրներ ևս մի քանի հարյուր զինծառայող ուղարկելու հնարավորոթյունը, հայտնում է The Times-ը՝ հղում անելով պաշտպանական աղբյուրներին։
Հրատարակության համաձայն՝ Լոնդոնը ցանկանում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում՝ որպես «զսպող գործոն» Ռուսաստանի համար։
Վերջին շրջանում արևմտյան երկրները Ռուսաստանին մեղադրում են «ագրեսիվ գործողությունների» և Ուկրաինայի վրա հարձակվելու պլանների մեջ։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նման մեղադրանքներն օգտագործվում են որպես պատրվակ՝ Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ զինտեխնիկա տեղակայելու համար։
Կրեմլը բազմիցս հայտարարել է, որ իրենք իրավունք ունեն զորքերը տեղաշարժել իրենց տարածքում, իրենց հայեցողությամբ՝ նշելով, որ դա ոչ մեկին չի սպառնում։
Կարծիքներ