Միգրանտների զանգվածային ծեծկռտուք Մոսկվայում. 66 մարդ է բերման ենթարկվել

Միգրանտների զանգվածային ծեծկռտուք Մոսկվայում. 66 մարդ է բերման ենթարկվել

Մոսկվայի հարավում ենթադրաբար Տաջիկստանից միգրանտների զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ 66 ենթադրյալ օրինախախտներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

«Անցած գիշեր Վոստրյակովսկի անցուղում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ենթադրաբար, Տաջիկստանի քաղաքացիների կողմից տրավմատիկ զենքի կիրառմամբ:  Ծեծկռտուքին մասնակցելու մեջ կասկածվող 66 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում