Վրաստանում COVID-19-ից 45 մարդ է մահացել վերջին մեկ օրվա ընթացքում
COVID-19- ի զոհերի թիվը Վրաստանում ավելացել է՝ հասնելով 566-ի: Կառավարությունը հաղորդել է, որ ևս 45 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից: Սա առավելագույնն է համավարակի ողջ ժամանակահատվածի ընթացքում:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2911 նոր դեպք: Երկրում COVID-19-ի բացահայտված հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 66561 է:
Կարծիքներ