Ռոնալդուն շքեղ ավտոմեքենայով, 2 թիկնապահի ուղեկցությամբ վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա
Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա՝ հայտնում է Mirror-ը: 37-ամյա խաղացողը Կարինգտոնում գտնվող մարզաբազա է ժամանել Cadillac մակնիշի շքեղ ավտոմեքենայով՝ 2 թիկնապահի ուղեկցությամբ։
Հիշեցնենք՝ Ռոնալդուն մանչեսթերյան դերբիից առաջ գնացել էր Պորտուգալիա: Գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը նշել էր, որ Կրիշտիանուն վնասվածք է ունեցել, սակայն անգլիական մամուլի պնդմամբ՝ խաղընկերներին դուր չէր եկել պորտուգալացու վերաբերմունքը:
Կարծիքներ