Թուրքիայում կհանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները

Թուրքիայում կհանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Թուրքիայում:

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ  Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի շփումը սպասվում է Անթալիայում:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Լավրովը այսօր  ծրագրում է մեկնել Թուրքիա՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար։

«Պլանավորված են մի շարք երկկողմ միջոցառումներ, դրանք բոլորն էլ տեղին են և հաստատված: Այս իրադարձությունների շրջանակներում, համաժողովի շրջանակներում, իսկապես նախատեսված է հանդիպում Կուլեբայի հետ, այդ շփումը պետք է տեղի ունենա անձամբ  արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի միջև»,- ասել է Զախարովան։

Հանդիպման նախաձեռնողը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն է, որն առաջարկել է հանդիպումն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ իր ներկայությամբ: 

Մինչ հիմա տեղեկություններ կային մարտի 11-ին Լավրով-Կուլեբա սպասվող հավանական հըանդիպման մասին, սակայն այժմ հստակեցվում է, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը՝ մարտի 10-ին:

Հիշեցնենք, Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, բուն ֆորումը կայանալու է մարտի 11-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում