Հուլիսի 7-8-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք

Հուլիսի 7-8-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մասնավորապես՝ ընտրական խախտումների հետ կապված դեպքերի՝ 86, անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 12, խարդախության՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, բնակարանային գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, յուրացման կամ վատնման ու փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու՝ 2-ական, կողոպուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 12 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում