ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները կոչ են արել պահպանելու կայունությունը Հաիթիում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամները դատապարտել են Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունը՝ կոչ անելով պահպանելու երկրի կայունությունը: Այդ մասին ասված Է Անվտանգության խորհրդի՝ հուլիսի 7-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ: «Անվտանգության խորհրդի անդամները կտրականապես դատապարտում են Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունը»,- նշված Է փաստաթղթում:
Նրանք Հաիթիի բոլոր քաղաքական ուժերին կոչ են արել «հրաժարվելու բռնությունից եւ դրա կոչերից»: Տարածված հայտարարության մեջ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները «բոլոր կողմերին կոչ են անում պահպանելու հանգստություն, դրսեւորելու ինքնազսպություն եւ խուսափելու գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ անկայունության»: Անվտանգության խորհրդում ընդգծել են հաշտության երկխոսության անհրաժեշտությունը, խոստացել են հետեւել Հաիթիում իրադրության զարգացմանը եւ համերաշխություն են հայտել այդ երկրի ժողովրդի հետ: Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը հուլիսի լույս 7-ի գիշերը մահացու վիրավորում Է ստացել իր նստավայրում անհայտ անձանց հարձակման հետեւանքով:
Հարձակման ժամանակ երկրի առաջին տիկին Մարտին Մոիզը նույնպես վիրավորվել Է եւ տեղափոխվել հոսպիտալ: Ըստ երկրի վարչապետի պաշտոնակատր Կլոդ Ժոզեֆի հայտարարության՝ համաձայն հարձակում կատարած հանցագործների մի մասը խոսել Է անգլերեն եւ իսպաներեն: Ժոզեֆը բնակչությանը հանդարտության կոչ Է արել՝ հավաստիացնելով, որ «երկրում անվտանգության բնագավառի իրադրությունը գտնվում Է Հաիթիի ազգային ոստիկանության եւ զինված ուժերի հսկողության ներքո», Նախարարների խորհուրդը հանրապետությունում 15 օրով ռազմական դրություն Է սահմանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ