ԱՄՆ-ն Իսրայելի և Թուրքիայի հետ զորավարժություններ է անցկացրել

Մինչ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները Մերձավոր Արևելքի զարգացումների պատճառով լարված շրջափուլում են, ԱՄՆ-ն երկու պետությունների հետ առանձին-առանձին զորավարժություններ է անցկացնում։
Հայտնի է դարձել, որ մարտի 5-ին ԱՄՆ-ն Թուրքիայի հետ ռազմաօդային զորավարժություն է անցկացրել, որում ներգրավված են եղել «F-16» և Մեծ Բրիտանիայի ռազմաբազայից Թուրքիա ուղարկված ամերիկյան միջմայրցամաքային «B-52H Stratofortress» կործանիչներ:
Նշվում է, որ մարտի 6-ին նմանատիպ զորավարժություն ԱՄՆ-ն անցկացրել է նաև Իսրայելի հետ, որում էլ ներգրավված են եղել թե՛ «F-15», թե՛ «F-35» և թե՛ «B-52H Stratofortress» կործանիչներ:
Թուրքական մամուլում ընդգծվում է, որ Իսրայելի և Թուրքիայի հետ ԱՄՆ-ի համաժամանկյա զորավարժությունների իրականացումը ոչ այլ ինչ է, քան Իրանին հասցեագրված ուժի ցուցարդում:
Կարծիքներ