Վարչապետի ուղերձը ուղղված չէր որևէ երկրի կամ կենտրոնի
Սա պայքար է անկախության համար, սա պայքար է ինքնիշխանության համար։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ բազմաթիվ ուժեր կան, ովքեր շահագրգռված են, որ Հայաստանը չլինի անկախ ու ինքնիշխան. «Հակապետական այս խժդժությունները ինչի՞ն են միտված. ՀՀ քաղաքացին տարանջատում է՝ որ պայքարը ինչին է միտված։ Որոշ ուժերի կողմից հակապետական պայքար է՝ ընդդեմ ինքնիշխանության։ Թե քանի ժամ ու օր է մեզ մնացել՝ որոշողը կուլիսային ուժերը չեն, ժողովուրդն է։ Քաղաքական շղարշ տալով հակապետական օրակարգին փորձում են ժողովրդին հանել փողոց՝ հեղաշրջում իրականացնելու համար»։
Կարծիքներ