Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները, իսկ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը ՝ բեռնատարների համար։
Լոռու և Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, Գորիս, Կոտայքի մարզի Չարենցավան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքներում տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզի Արագած-Արթիկ ճանապարհահատվածում, Ապարանի տարածաշրջանում, Շիրակի մարզում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Կարծիքներ