Կոկա-Կոլան հայտարարել է Ռուսաստանում իր արտադրանքի 15-30%-ով թանկացման մասին

Կոկա-Կոլան հայտարարել է Ռուսաստանում իր արտադրանքի 15-30%-ով թանկացման մասին

Coca-Cola HBC Russia-ն՝ Coca-Cola ընկերության ըմպելիքների արտադրության առաջատար ընկերությունը Եվրոպայում, զգուշացրել է սննդի սպասարկման իր հաճախորդներին մարտի 14-ից 15-30% գնի բարձրացման մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի օրը հաղորդել է «Կոմերսանտ» թերթը:

Շուկայի մասնակիցների՝ HoReCa-ի տվյալներով՝ գազավորված ըմպելիքների արժեքը կավելանա 15%-ով, հյութը՝ 19%-ով, սուրճը՝ 30%-ով։
«Պաշտոնական նամակն ու գնացուցակը կուղարկվեն ավելի ուշ։ Առայժմ կարող եք ապրանքներ պատվիրել հին գներով»,– մեջբերում է թերթը ընկերության խոսքերը հաճախորդներին։

Famous Amazing Brands-ի հիմնադիրներից մեկը՝ Անտոն Ստելմակովը, կարծում է, որ Coca-Cola HBC ապրանքատեսակների գների աճը կարող է պայմանավորված լինել բաղադրիչների և փաթեթավորման ինքնարժեքի բարձրացմամբ, այդ թվում՝ ռուբլու արժեզրկմամբ։ Նրա կարծիքով՝ այս միտումները բնորոշ են ողջ շուկայի համար, գրում է թերթը։ Նաև գների աճի վրա ազդել է լոգիստիկայի արժեքի բարձրացումը և Coca-Cola-ի հնարավոր հրաժարումը գովազդում ներդրումներ կատարելուց, հրատարակությանը բացատրել է ոլորտի աղբյուրը։ Գների թանկացումներ են սպասվում նաև ռուսական ընկերություններում, քանի որ վերջին շրջանում բաղադրիչները թանկացել են 50-100%-ով. «Կոմերսանտ»-ին ասել է ըմպելիք արտադրող մեկ այլ ընկերության զրուցակից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում