Աննա Վարդապետյանն այցելել է Աչաջուրի գրադարան
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացում այցելել է նաև Աչաջուր բնակավայրի գրադարան:
Վարդապետյանն այնտեղ հանդիպել գրադարանից օգտվող տարբեր տարիքային խմբերի աշակերտների հետ:
Աննա Վարդապետյանն աշակերտներ հետ զրույցում ասել է, որ իր վրա կյանքի բոլոր փուլերում մեծ ազդեցություն են ունեցել հատկապես Թումանյանի ստեղծագործությունները:
«Դատախազությունում կար առողջ կորիզ, մարդիկ, որոնք տարբեր ստորաբաժանումներում հիմնական չերևացող պաշտոններ էին զբաղեցնում: Տեղակալներն էին, որոնք կրում էին այն արժեքները, որոնցով ես գնացել էի այնտեղ»,- ասել է Վարդապետյանը:
Կարծիքներ