Թուրքիան եղել և կմնա Ադրբեջանի կողքին, խաղաղություն կառուցելու հարցում Երևանից անկեղծություն ենք ակնկալում. Չավուշօղլու
Թուրքիան հանդես է գալիս երկարաժամկետ խաղաղության օգտին։ Երևանից անկեղծություն ենք ակնկալում խաղաղություն կառուցելու հարցում:
Այս մասին ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Բաքուն պատրաստ է խաղաղության և առաջարկում է համապարփակ խաղաղության համաձայնագիր»,- հայտարարել է նախարարը՝ շեշտելով պայմանագրի քննարկման և շուտափույթ ստորագրման կարևորությունը:
Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ Թուրքիան միշտ եղել է և կմնա Ադրբեջանի կողքին, չի հրաժարվի Բաքվին աջակցելուց:
Կարծիքներ