Դասալքության համար մեղադրվողը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է Արաբկիրի բաժին
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և վետերանների խորհրդի անդամների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 22-ին բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Հրանտ Հ.-ն, որը մայիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 526-րդ հոդվածի (Դասալքությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ