Սպիտակ տունը հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի գործողություններին ԱՄՆ-ն առնչություն չի ունեցել
Սպիտակ տունը հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի գործողություններին ԱՄՆ-ն առնչություն չի ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության ոլորտում հաղորդակցությունների հարցերով խորհրդական Ջոն Քիրբին։
«ԱՄՆ-ն առնչություն չի ունեցել այդ միջադեպերի հետ», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա։Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է ամեն օր կապ հաստատել իսրայելցի գործընկերների հետ Գազայի հատվածում և Լիբանանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Մեր ինտենսիվ դիվանագիտական ջանքերը շարունակվում են։ Մենք շարունակում ենք հավատալ, որ դիվանագիտական լուծումը ցանկացած ռազմական հակամարտության էսկալացիայից խուսափելու լավագույն միջոցն է»,-հավելել է նա։
Կարծիքներ