Իմ անվստահությունը Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով. Արտակ Բեգլարյան
Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած դիվերսիային Արցախում, որի հետևանքով Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության երեք ծառայող է զոհվել: Տոյվո Կլաարի գրառմանը կոպիտ արձագանք է տվել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ Կլաարի հանդեպ անվստահությունն ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տոյվո Կլաարը, արձագանքելով Ադրբեջանի դիվերսիոն հարձակմանը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ տեղի ունեցած արյունալի միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման խիստ անհրաժեշտությունը կայունության և արդար խաղաղության հասնելու համար: Նա նաև հավելել է, որ Բաքվում է և անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական հանդիպումներին Մյունխենի հանդիպումից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:
Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Տոյվո Կլաարի գրառման, «Թվիթեր»-ի իր էջում գրել է.
«Իմ անվստահությունը Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված չինովնիկ է կամ Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ ունի: Բոլոր չորս տարբերակների դեպքում փոփոխություններն անհրաժեշտություն են:
Կարծիքներ