Սպիտակ տուն. Չինաստանից ԱՄՆ մուտքի սահմանափակումները «վրեժխնդրության» հիմք չեն տալիս
ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ժամանող ճանապարհորդների համար պարտադիր կորոնավիրուսային թեստավորման ներդրումը նախատեսված է պաշտպանելու ԱՄՆ հանրության առողջությունը և չպետք է պատճառ հանդիսանա Պեկինի համար հակահարված տալու համար: Այս կարծիքը երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
«Վրեժխնդրության կարիք չկա։ Սա այն է, ինչ մենք բոլորս՝ բոլոր երկրները, անում ենք՝ ապահովելու մեր քաղաքացիների պաշտպանությունը», - հավելել է Սպիտակ տան խոսնակը։
Կարծիքներ