Լեհաստանն Ուկրաինային է մատակարարում 630 մլն դոլարի զենք
Լեհաստանը 630 միլիոն դոլարի զենք է մատակարարում Ուկրաինային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Huta Stalowa Wola ռազմակայանի տարածքում կայացած ճեպազրույցի ժամանակ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի և հանրապետության պետական ակտիվների վերահսկողության նախարար Յացեկ Սասիի հայտարարությանը։
«Այժմ մենք ստորագրում ենք զենքի մատակարարման ամենախոշոր պայմանագրերից մեկը, եթե ոչ ամենամեծը վերջին 30 տարվա ընթացքում»,- ասել է Մորավիեցկին՝ ընդգծելով, որ խոսքը գնում է «ուկրաինացիների համար զենքի վաճառքի մասին»։
Վարչապետի խոսքով՝ սա «փորձված և լավ թեստավորված զենք է, որն այժմ անհրաժեշտ է ռազմի դաշտում»։
Կարծիքներ