Ալեքսանդր Արզումանյանը փոխհատուցում կստանա
Եվրոպական դատարանը այսօր Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ գործով /մարտի 1-ի գործ/ վճռել է ճանաչել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում և տալ համապատասխան փոխհատուցում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արզումանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։
«Շնորհավորում եմ Ալեքսանդր Արզումանյանին: Սույն գործով Ալեքսանդր Արզումանյանի շահերը ներկայացրելն ենք ես և Վահե Գրիգորյանը»,-նշել է նա:
Նշենք՝ Ալեքսանդր Արզումանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել էր Հայաստանի դեմ ներկայացրած հայցի գործով դատը, և պետական բյուջեից ՀՀ կառավարությունը Արզումանյանին պետք է վճարի 2,5 հազար եվրո:
Ըստ այդմ, ՀՀ պետական բյուջեից Ալեքսանդր Արզումանյանին կտրամադրվի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում և ևս 2600 եվրո` նրա արած ծախսերի դիմաց։
Նշենք, որ Ալեքսանդր Արզումանյանն այսօր Շվեդիայի Թագավորությունում եւ Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է:
Կարծիքներ