500 մլն տոննա նավթ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով

500 մլն տոննա նավթ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով նավթի մատակարարումների ծավալը հասել է 500 մլն տոննայի։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ հայտնում է BP Azerbaijan-ը։

«ԲԹՋ-ի արտահանման նավթամուղը, որը շահագործվում է BP-ի կողմից, հասել է զգալի ցուցանիշի՝ Բաքվի մոտ գտնվող Սանգաչալի տերմինալից ընդհանուր առմամբ 500 մլն տոննա նավթ տեղափոխելով Ջեյհան՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով: Այն հանգրվանին հասավ դեկտեմբերի 12-ին, երբ 500 միլիոներորդ տոննա կասպյան նավթը բեռնվեց 4922-րդ Nordorse լցանավի վրա և ուղարկվեց Տրիեստ (Իտալիա)»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ԲԹՋ-ն բարելավել է իր արդյունավետությունը և գործառնական հուսալիությունը գործարկման պահին 75 տոկոսից մինչև իր ներկայիս մակարդակը՝ 99,9 տոկոս:

Նավթամուղի ընդհանուր երկարությունը կազմում է 768 կիլոմետր, որից 443 կիլոմետրն անցնում է Ադրբեջանի տարածքով, 249 կիլոմետրը՝ Վրաստանով, 1 076 կիլոմետրը՝ Թուրքիայի տարածքով:

Նավթամուղի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2006 թվականի հուլիսի 13-ին Ջեյհանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում