ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակը

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկել են Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակը՝ Վիեննայում բանակցությունների վերսկսման համատեքստում։

«Հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նոյեմբերի 29-ին Վիեննայում վերսկսված բանակցային գործընթացի համատեքստում։ Կողմերը վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ վերականգնելու միջուկային համաձայնագիրը իր սկզբնական հավասարակշռված կոնֆիգուրացիայով, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Նրանք հաստատել են, որ դա միակ ճիշտ ճանապարհն է՝ ապահովելու համապարփակ համաձայնագրերի բոլոր մասնակիցների իրավունքներն ու շահերը», – ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Նախարարության հաղորդագրությունում մեջ նշվում է նաև, որ արտգործնախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում