Nokia-ն փոքրիկ սմարթֆոն կթողարկի
Դեկտեմբերի 15-ին Nokia-ն փոքրիկ սմարթֆոն կթողարկի, հաղորդում է GicmoChina պարբերականը:
Լրագրողները սարքի վերաբերյալ հիշատակումը հայտնաբերել են Հեռահաղորդակցային սարքավորումների արտոնագրման չինական կենտրոնի (TENAA) տվյալների բազայում: Նկարագրությամբ եւ լուսանկարներով դատելով՝ սարքն ունենալու է պլաստիկե պատյան, 5,45-դյույմանոց IPS էկրան՝ 1440х720 պիկսել թույլատրելիությամբ, կողմերի 18:9 հարաբերակցությամբ: Դեւայսն աշխատում է անհայտ 8-միջուկանի պրոցեսորով՝ 1400 մեգահերց հաճախությամբ, ունի 2 գիգաբայթ օպերատիվ եւ 64 գիգաբայթ ներքին հիշողություն:
Գաղտնազերծված դեւայսը կոմպակտ չափեր ունի: TENAA-ի տեղեկություններով՝ սմարթֆոնի պատյանի երկարությունը կազմում է 149 մմ: Սարքը նաեւ կունենա հնգամեգապիկսելային խցիկ, Wi-Fi-ի հասանելիություն, 2500 միլիամպեր/ժամ տարողությամբ մարտկոց: Nokia-ի հեռախոսն աշխատելու է Android-ի հիմքի վրա, հավանաբար՝ դրա պարզեցված Go տարբերակի: Սարքը Չինաստանում կներկայացվի դեկտեմբերի 15-ին:
Հեղինակների կարծիքով՝ սարքը կկոչվի Nokia C1 Plus: Գաջեթի առանձնահատկությունը կդառնա ճակատամասում տեղադրված ֆիզիկական կոճակը, որը սեղմելիս էկրանին կհայտնվի բժշկական քարտը: Այդպիսի գործառույթ ուներ օգոստոսին ներկայացված Nokia C3-ը: Ըստ ամենայնի, դեւայսը նախատեսված է տարեց օգտատերերի համար:
2020 թվականի ամենանկատելի փոքր սմարթֆոններից մեկն է դարձել iPhone 12 mini-ն: Apple-ի սարքն ունի 5,4-դյույմանոց OLED էկրան, Apple-ի A14 Bionic չիպ, 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, 5G-ի հասանելիություն:
Կարծիքներ