Մոուրինյոն չի ցանկանում երկարաձգել համագործացկությունը Բեյլի հետ
Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում երկարաձգել համագործակցությունը ուելսցի ենթահարձակվող Գարեթ Բեյլի հետ, հաղորդում է իսպանական AS-ը։
Մոուրինյոյի նախաձեռնությամբ «Տոտենհեմը» վարձակալությամբ վերադարձրեց 31-ամյա ֆուտբոլիստին Մադրիդի «Ռեալից»՝ կնքելով պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Վնասվածքի պատճառով Բեյլը մի քանի շաբաթ չխաղաց, հիմա էլ Մոուրինյոն հազվադեպ է նրան խաղալու հնարավորություն տալիս։
Ամռանը Բեյլը կվերադառնա Արքայական ակումբ, որի հետ հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը «Տոտենհեմի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, խփել 4 գոլ։
Կարծիքներ