ԱՀԿ․ Covid-19-ն ազդել է միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա
Կորոնավիրուսի համաճարակը վատ է անդրադարձել միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը։
«Covid-19-ն ազդել է միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա, ինչի պատճառ են դարձել նրանց վախերը և տագնապները, ինչպես նաև հոգեկան առողջության աջակցության ծառայությունների աշխատանքային ռեժիմի խախտումները»,- մասնավորապես ասել է ԱՀԿ ղեկավարը։
Նրա տեսակետով՝ նման իրավիճակի են հանգեցրել նաև մարդկային շփումների և տեղաշարժի սահմանափակումները։ Բժշկական օգնության կարիք ունեցող մեկ միլիարդ մարդուց քչերն են որակյալ օգնություն ստանում։
Կարծիքներ