ՈՒԵՖԱ-ն ապրիլի 4-ին կքննարկի Բելառուսի հավաքականին հեռացնելու հարցը

ՈՒԵՖԱ-ն ապրիլի 4-ին կքննարկի Բելառուսի հավաքականին հեռացնելու հարցը

ՈւԵՖԱ-ն արձագանքել է Բելառուսի ազգային հավաքականին պաշտոնական մրցաշարերից հեռացնելու Եվրախորհրդարանի պատգամավորների կոչին։ Կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խորհրդարանականներին նամակով խոստացել է հարցը քննարկել գործադիր կոմիտեի հաջորդ նիստում, հայտնում է գերմանական Sportschau կայքը, որը ստացել է ֆուտբոլային ֆունկցիոների պատասխանը։

«ՈւԵՖԱ-ն մտադիր է քննարկել Բելառուսում տիրող իրավիճակը մեր գործկոմի առաջիկա նիստում։ ՈւԵՖԱ-ն ուշադիր հետևում է այն անհանգստացնող զարգացումներին, որոնց մասին դուք բարձրաձայնել եք», – ասված է Չեֆերինի նամակում, որը թվագրված է 2023 թվականի մարտի 24-ով և ուղարկվել է Եվրախորհրդարանի 100 անդամներին։

Այս նամակը պատասխանն էր պատգամավորների՝ ՈՒԵՖԱ-ին ուղղված խնդրանքին՝ ուկրաինական իրադարձությունների պատճառով Ռուսաստանից, ինչպես նաև Բելառուսից թիմերի բացառելու վերաբերյալ։ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 4-ին Լիսաբոնում։ Հաջորդ օրը Պորտուգալիայում տեղի կունենա նաև ՈՒԵՖԱ-ի կոնգրեսը, որում Չեֆերինը, չունենալով որևէ այլ թեկնածու-մրցակից, կվերընտրվի երրորդ և վերջին ժամկետով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում