Էկվադորում բանտային բախումների հետևանքով ինը մարդ է զոհվել

Առնվազն ինը մարդ է զոհվել ուրբաթ օրը Էկվադորի մայրաքաղաք Կիտոյի Էլ Ինկա բանտում տեղի ունեցած բախումների հետևանքով։ Այս մասին Twitter-ում հայտնել է հանրապետության գլխավոր դատախազությունը։
«Նախաքննություն է սկսվել Կիտոյի Էլ Ինկա ուղղիչ հաստատությունում ինը մարդու մահվան դեպքի առթիվ»,- ասվում է գրառման մեջ։ Այդ օրը ավելի վաղ Լոս Լոբոս հանցախմբի ղեկավարը՝ Բերմուդես մականունով, այնտեղից տեղափոխվել էր խիստ ռեժիմի բանտ։ Ենթադրվում է, որ նա պատասխանատու է այս ամսվա սկզբին Էլ Ինկայում տեղի ունեցած անկարգությունների համար, որոնք սպանեցին հինգ բանտարկյալների:
Կարծիքներ