«Առողջ ապրելակերպ» արշավի շրջանակում Գյումրիում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ
Հանրակրթական 8 դպրոցների միջին և ավագ դասարանների աշակերտներ, առողջության առաջնային պահպանման օղակի, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցներ, հարյուրավոր գյումրեցիներ հնարավորություն են ունեցել մայիսի 10-ին մասնակցելու «Առողջ ապրելակերպ» արշավի շրջանակներում անցկացված քայլարշավի, սպորտային տարատեսակ խաղերի, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման օղակի տաղավարներում անցնե այս մասին «»լու սքրինինգային տարբեր հետազոտություններ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
««Առողջ ապրելակերպն» իր առողջ արշավներով հասել է Շիրակի մարզ: Հանրային արշավի այսօրվա կանգառը Գյումրին է: «Առողջ ապրելակերպը սովորություն է» կարգախոսը իրենցն է տարին տասներկու ամիս` կեսկատակ-կեսլուրջ ասում են մշակույթի և սպորտի մայրաքաղաքի բնակիչներն ու մեծ ակտիվությամբ մասնակցում առողջապահության նախարարության հանրային արշավին»,- ասվում է գրառման մեջ:
«Առողջ հասարակության հիմքում առողջ ապրելակերպն է»,- գյումրեցիներին ողջունելով՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ու վստահեցրել, որ նման միջոցառումներ կազմակերպվելու են բոլոր մարզերում այնքան ժամանակ, մինչև առողջ ապրելակերպը իսկապես սովորություն դառնա:
Ըստ աղբյուրի՝ հանրակրթական 8 դպրոցների միջին և ավագ դասարանների աշակերտներ, առողջության առաջնային պահպանման օղակի, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցներ, հարյուրավոր գյումրեցիներ հնարավորություն ունեին մասնակցելու քայլարշավի, սպորտային տարատեսակ խաղերի, ինչպես նաև ԱԱՊ օղակի տաղավարներում անցնելու սքրինինգային տարբեր հետազոտություններ:
Նշվում է, որ մայիսի 17-ին «Առողջ ապրելակերպի» արշավին հնարավորություն կունենան մասնակցել Լոռու մարզի բնակիչները:
Կարծիքներ