ԱԻՆ֊ում 12 ահազանգ է ստացվել՝ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ

ԱԻՆ֊ում 12 ահազանգ է ստացվել՝ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ

Ապրիլի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արմավիրի մարզի Էջմիածին և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում