ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը «Հայկական ջարդեր» բաժինը վերանվանել է «Հայոց ցեղասպանություն»

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը «Հայկական ջարդեր» բաժինը վերանվանել է «Հայոց ցեղասպանություն»

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը վերանվանել է «Հայկական ջարդեր» բաժինը՝ դարձնելով այն «Հայոց ցեղասպանություն»։ Այս մասին տեղեկանում ենք Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։ «Կոնգրեսի գրադարանի վերջին ուղղումը շատ սկզբունքային և փաստերի վրա հիմնված դիրքորոշում է՝ ի պաշտպանություն օտարերկրյա ազդեցության դեմ ամերիկյան ինստիտուտների։ Դա տեղի է ունենում ամերիկահայերի համար նման կարևոր ժամանակաշրջանում»,- ասել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում