Լիտվայի ղեկավարը ՆԱՏՕ-ի անվտանգության նոր մարտահրավեր է համարում Բելառուսի և ՌԴ-ի ռազմական ինտեգրումը
Բելառուսի և Ռուսաստանի ինտեգրումը ռազմական ոլորտում անվտանգության նոր մարտահրավեր է, որին ՆԱՏՕ-ն պետք է համապատասխան արձագանք մշակի։ Նման կարծիք է հայտնել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ կիրակի օրը Վիլնյուսում գտնվող դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մասնակցությամբ կայացած մամուլի ասուլիսում։
«Բելառուսի ամբողջական ինտեգրման գործընթացը Ռուսաստանի ռազմական կառույցներին և դոկտրիններին անհանգստություն է առաջացնում: Սա նոր մարտահրավեր է ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգությանը», - պնդում է նա:
Նախագահը կարծում է, որ դա նկատի ունենալով դաշինքը պետք է որոշակի ճշգրտումներ կատարի իր ծրագրերում։ «Անհրաժեշտ է համապատասխան ճշգրտումներ կատարել ՆԱՏՕ-ի ծրագրերի, ռազմավարության և մարտավարության մեջ՝ այդ մարտահրավերներին պատշաճ արձագանքման նախապատրաստվելու համար»,- ասել է նա։
Կարծիքներ