Իտալիայի ափերի մոտ 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի օրը Սիցիլիա կղզու ափերի մոտ 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պալերմո քաղաքից 94 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 648 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 17 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ