Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ամբողջովին ոչնչացնել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքները
Իսրայելական բանակի տանկերը կրակ են բացել սիրիական Գոլանի բարձունքում՝ Քունեյտրա արվարձանի գլխավոր մայրուղու ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրներին։ Լրատվամիջոցը հաղորդում է, որ հրասայլերը կրակ են բացել Գոլանի բարձունքներից՝ Թել-Ֆարեսից․ թիրախում հայտնված տարածքը, ըստ աղբյուրի, գտնվում էր սահմանային գծից երեք կիլոմետր հեռու։
Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ամբողջովին ոչնչացնել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ» շարժման ենթակառուցվածքը և բացառել այդ տարածքներում շարժման ներկայությունը, հայտարարել է ՑԱՀԱԼ-ի գլխավոր շտաբի ղեկավարը։
Կարծիքներ