Կապառոսը երկարաձգեց պայմանագիրը Հայաստանի հավաքականի հետ. ՀՖՖ

Կապառոսը երկարաձգեց պայմանագիրը Հայաստանի հավաքականի հետ. ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ՝ մինչև 2022 թվականի ավարտը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Կապառոսը, որ գլխավորում է հավաքականը 2020-ի մարտից, Հայաստանի հավաքականի ղեկին անցկացրել է 11 խաղ, տարել 6 հաղթանակ, կրել 2 պարտություն ու անցկացրել 3 ոչ-ոքի: Կապառոսի հետ մեր ընտրանին հաղթել է Ազգերի լիգայի իր խմբում, իսկ Աշխարհի 2022 թվականի առաջնության նախընտրական փուլի իր խմբում անցկացրած 3 խաղում տարել է 3 հաղթանակ ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը 9 միավորով:

Հիշեցնենք, որ իսպանական «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչը 2020-ի մարտին էր գլխավորել Հայաստանի հավաքականը, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում