Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցներում այրվում է 10 հա խոտածածկ տարածք

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի էրեբունու 3-րդ զանգվածի ամառանոցներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մուշավան թաղամասի ամառանոցներում այրվում է 10 հա խոտածածկ տարածք։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Կարծիքներ