Իրանի նախագահը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

Իրանի նախագահը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պլանավորում Է սեպտեմբերին մեկնել Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ) մասնակցելու համար:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 2-ին այդ մասին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին:

«Նախապես այս հարցը մտցված Է ծրագրում»,- ասել Է նա՝ պատասխանելով Նյու Յորք Ռայիսի հնարավոր այցի մասին հարցին:

Ջահրոմիի խոսքը մեջբերում Է ԻՍՆԱ գործակալությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը տեղի կունենա սեպտեմբերի 20 – 26-ը: Անցյալ տարի Ռայիսին հայտարարել Է, որ չի ժամանի Նյու Յորք կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով, եւ միջոցառմանը հանդես Է եկել տեսակապով: Իրանի պատվիրակությունը գլխավորել Է արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում